Monday, January 14, 2019

Ճամբարային քննարկում

Ձմեռային ճամբարի օրերին առաջարկվող նախագծերից ինձ շատ հետաքրքրեց 《Կարդում ենք դասական արձակ》նախագիծը: Որոշել էինք կարդալ Իսահակյան: Իսահակյանական օրերին սկսեցինք 《Ես ձեզ ասում եմ` կգա ոգու ծով》նախագիծը, որը  ամփոփեցինք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանում: Հենց այդ պատճառով որոշեցինք այս անգամէլ կարդալ Իսահակյանի արձակը: Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում կարդացել էինք պատմվածքներ, կատարել վերլուծություններ ու ձայնագրություններ, տեղադրել բլոգներում: Այսօր նախագծի մասնակիցները Ավագ դպրոցի ընթերցասրահում ներկայացնում էին իրենց կարդացած, կատարած աշխատանքները: Միշտէլ հետաքրքիր է նույն հիմնահարցի մասին իրարից այդքան տարբեր կարծիքներ լսելը: Ոչ միայն հետաքրքիր է, այլև շատ կարևոր է ու անհրաժեշտ: Սովորում ենք լսելով, սովորում ենք իրար ճանաչելով:

No comments:

Post a Comment