Monday, May 21, 2018

Երբ նայում ես վերև, նայում ես լուսնին, որը պայծառ շողում է, նայում ես պարզ երևացող աստղերին ու ամպերին: Գիշեր մի պարզ, սովորական հեքիաթ, բայց այնքան երանելի՜, երանելի քանզի ամեն անգամ վեր նայելուց ցանկանում ես լինել նրանցից մեկը, լինել լուսնի ու աստղերի կողքին, բոլորին նայել ու կախարդել երազկոտ մարդկանց, ինչպես ինձ են կախարդում, դեպի տիեզերք զգել, ինչպես ինձ են զգում: Գիշեր պարզ, սովորական մի հեքիաթ, բայց այնքան երանելի...:


Ես միշտ ասել եմ, որ ոչինչ կատարյալ չէ, բայց կա մի բան, որը կատարյալ է, և որին նայելուց մարդը զգտում է կատարելության, դա աստղազարդ գիշերն է: Երկինքը, որը կարծես մի սև թուղթ լինի, որի վրա սպիտակ պատիտով նկարված են լուսինն ու աստղերը, և դա պրոֆեսոնալ նկարչի ձեռքի գործն է: Գիշերը իր լուսնով ու աստղերով, երբ լուսինը մերթ թաքնվում է ամպերի ետևում, չդադարելով լուսավորել, մերթ դուրս է գալիս և իր շողերը տարածում է մարդկանց երազներում, քանի որ յուրաքանչույրը կատարյալ է երազում լուսնի հետ: Գիշերը կատարելություն է, կատարելությունը երազ:

No comments:

Post a Comment