Monday, May 21, 2018

Երջանկությունը ամենացանկալի զգացմունքն է յուրաքանչյուրի համար:Ոմանց համար այն մի ակնթարթ է, ոմանց համար այն հավերժ է: Մարդիկ երջանկանում են ամենատարբեր առիթներով: Իմ կյանքում եղել են շատ երջանիկ օրեր, բայց, եթե ճիշտն ասեմ, ապա ես գրեթե ամեն օր երջանիկ եմ՝ շնորհիվ ծնողներիս, իմ մեծ ընկերների, ընկերների և իմ սրտի քանի որ երջանկությունը սրտում է: Յուրաքանչյուր մարդ թե կենդանի յուրովի է երջանկանում: Օրինակ երբ ես լավ լուր եմ ստանում մկնիկի ձայնով ուրախանում եմ, երբ օրս լավ է անցնում, երջանիկ՝ ես պարզապես քնում եմ և երազիս մեջ ամփոփում եմ օրս ժպիտով, ամենաերջանիկ ժպիտով:

No comments:

Post a Comment